Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Լուսիկ Գևորգի Խառատյանի (ծնված՝ 18/07/1956թ.) դիմումը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, «Գուգարաց աշխարհ» ՍՊԻ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1․ Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0366-0030 կադաստրային ծածկագրով 0,196816 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
ա) Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լուսիկ Գևորգի Խառատյանի (ծնված՝ 18.07.1956թ.), Թինա Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 24.07.1980թ), Սասուն Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 09.05.1985թ.) և Սևակ Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 02.09.1986թ.) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0366-0030 կադաստրային ծածկագրով 0.196816 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
2. Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0365-0010 կադաստրային ծածկագրով 0.138433 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
ա) Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լուսիկ Գևորգի Խառատյանի (ծնված՝ 18.07.1956թ.), Թինա Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 24.07.1980թ), Սասուն Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 09.05.1985թ.) և Սևակ Սիրեկանի Խառատյանի (ծնված՝ 02.09.1986թ.) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0365-0010 կադաստրային ծածկագրով 0.138433 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: