Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման 3-րդ կետով՝ որոշում եմ.
1. Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեի բաժին 11, խումբ 01, դաս 01՝ «Պահուստային ֆոնդի» IV եռամսյակից 900000 ՀՀ դրամ տեղափոխել բաժին 08, խումբ 01, դաս 01 «Հանգստի և սպորտի ծառայություններ» նախահաշվի տնտեսագիտական դասակարգման 4239 հոդվածի երկրորդ եռամսյակ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: