Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Սամվել Պավլուշի Գրիգորյանի (ծնված՝ 12/05/1965թ․) դիմումը, Բազում գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.05.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցամատյան 1283, այն հանգամանքը, Բազում գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.05.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և կառուցված շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Բազում, 3-րդ փողոց, 20 բնակելի տուն հասցեում գտնվող 06-023-0043-0008 կադաստրային ծածկագրով 0,29634 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սամվել Պավլուշի Գրիգորյանի (ծնված՝ 12/05/1965թ․) սեփականության իրավունքը 06-023-0043-0008 կադաստրային ծածկագրով 0,29634 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելիկառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող մինչև 2001թ-ը կառուցված ընդհանուր 817,9 ք/մ մակերեսով բնակելի տների և օժանդակ շինությունների նկատմամբ:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: