Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 09․03․2023թ-ի 301-Ն որոշմամբ, հաշվի առնելով Լոռու մարզպետի 15․03․2023թ-ի թիվ 01/106․4․1/01905 գրությունը և այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 14․10․2022թ-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, համայնքապետարանի և համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 123-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի
ա․ 4-րդ տողի «գանձապահ» բառը փոխարինել «գործավար» բառով
բ․ 5-րդ տողի «գործավար» բառը փոխարինել «օպերատոր» բառով։
2) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի
ա․ 6-րդ տողի «254480» թիվը փոխարինել «220500» թվով
բ․ 7-րդ տողի «204166» թիվը փոխարինել «183750» ով
գ․ 8-րդ տողի «189166» թիվը փոխարինել «131250» թվով
դ․ 9-րդ տողի «183750» թիվը փոխարինել «168000» թվով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի մայիսի 1-ից: |