Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ավագանու 06 ապրիլի 2022 թվականի «Փամբակ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 43-Ա և «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգ սահմանելու մասին» թիվ 32-Ա որոշումները՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն Փամբակ համայնքի բյուջեից 2023թ-ի I եռամսյակում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացված սոցիալական աջակցության /դրամական օգնության/ վերաբերյալ հաղորդումը՝ համաձայն հավելվածի: |