Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 -րդ կետով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Դեբետ բնակավայրի խմելու ջրագծի գոյություն ունեցող ջրատարի և ջրընդունիչների վերականգնման» աշխատանքների համար Փամբակ համայնքի 2023 թ․ բյուջեից 7980000 ՀՀ դրամ համաֆինանսավորում կատարելուն։
2. Նախատեսված գումարն ուղղել «15» սեպտեմբերի 2023 թ-ի Փամբակ համայնքի ավագանու N 93-Ա որոշմամբ ծրագրի իրականացման համար բացված արտաբյուջետային հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |