Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշուման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի տարամնջատման հատակագծերը. որոշում եմ
- Փամբակ համայնքի Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 06-107-0019-0052 կադաստրային ծածկագրով 0,24385 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Տարանջատել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 13/1 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը՝ համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված տարանջատման հատակագծերի․
- Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Փամբակ 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 13/1 հողամաս հասցեում գտնվող տարանջատված գույքերին տրամադրել փոստային հասցեներ.
ա) 0,15378 հա մակերեսով հողամասին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 13/1 հողամաս փոստային հասցե (առանձնացվող հատված 1):
բ) 0,09007 հա մակերեսով հողամասին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 13/4 հողամաս փոստային հասցե (առանձնացվող հատված 2):
4. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: