Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի 12-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սալվինա Հարությունյանի 2025 թվականի մարտի 27-ի հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Սալվինա Հարությունյանի /ՀՎՀՀ 66981361/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 4 փ, 1 նրբ, 31., հասցեում (36 քմ մակերեսով հիմնական շինությունում) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2-րդ եռամսյակի (01.04.2025թ-30.06.2025թ) համար:
2. Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: