Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով, 35-րդ հոդված 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշուման 24-րդ կետի 3-րդ ենթակետով , ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, որոշում եմ
- Փամբակ համայնքի Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-107-0103-0003 կադաստրային ծածկագրից 0.097557 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Ճանաչել Փամբակ համայնքի սեփականության իրավունքը 06-107-0103-0003 կադաստրային ծածկագրից 0,097557 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
- 06-107-0103-0003 կադաստրային ծածկագրից 0,097557 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Փամբակ համայնք գյուղ Փամբակ 5-րդ փողոց 17 հողամաս փոստային հասցե։
- Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
|