Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 17․04․2023թ-ի N ՎՏ/14.2/10764-2023 գրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում «Դեբետ բնակավայրի խմելու ջրի ցանցի կառուցում» ծրագրի իրականացման համար։
2. Ծրագրի ավարտից հետո արտաբյուջետային հաշվում խնայված /չօգտագործված/ գումարը հետ ուղղել համայնքի բյուջե։ |