Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025Թ-Ի ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 04 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի մայիսի 15-ի թիվ 04 հերթական նիստի օրակարգը:

ՕՐԱԿԱՐԳ

1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի մայիսի 15-իթիվ 04 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2․ Փամբակ համայնքի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, մասնավորոպես՝ զոհված զինծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած, հաշմանդամություն ստացած զինծառայողների և քաղաքացիականանձանց, ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց ընտանիքների, այդ թվում այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սոցիալապես անապահով դարձած ընտանիքներին 2025թ-ի I եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։

3. Փամբակ համայնքում 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների Փամբակ համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:

4. Փամբակ համայնքում իրականացված «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շարունականությունն ապահովելու նպատակով գորգագործության դասընթացներ իրականացնելու համար գումար հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

5. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

6․ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությանբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի բնակիչ Մարգո Ռաֆիկի Մելիքսեթյանի ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին։

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

8. Փամբակ համայնքի ավագանու 15․09․2023թ-ի թիվ 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner