Ղեկավարվելով 07 մայիսի 2002 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-դ կետի 1-ին ենթակետով, Փամբակ համայնքի ավագանու 13 փետրվարի 2025 «Փամբակ համայնքի ավագանու 06 ապրիլի 2022 թվականի N 32-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 004-Ա և 13 փետրվարի 2025 թվականի «Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 14-ի N 129-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Փամբակ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 005-Ա որոշումներով, հաշվի առնելով բնակչի դիմումը, Փամբակ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 08 մայիսի 2025 թվականի թիվ 1 նիստի եզրակացությունը՝ որոշում եմ.
Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեի մաս 10, խումբ 7, դաս 1, հոդված 4712-ով նախատեսված գումարից Արմինե Ղարիբի Միտիչյանի սոցիալապես անապահով ընտանիքին հատկացել սոցիալական աջակցություն՝ ընդհանուր 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով դեղորայքի ձեռքբերման 3 քարտի տեսքով՝ համաձայն ներկայացված դեղատոմսի: