Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի եկամուտների մասում կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 1-ի:
2) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ գործառնական դասակարգման, կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 2-ի:
3) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 3-ի:
4) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդում կամ դեֆիցիտում /պակասուրդում/ կատարել փոփոխություն համաձայն հատված 4-ի:
5) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություններում կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներում կատարել փոփոխություն համաձայն հատված 5-ի:
6) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 6-ի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |