Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 143-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 143-Ա


Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքեր 8 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0039-0008 ծածկագրով 0.052679 հա բնակավայրերի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 75000 /յոթանասունհինգ  հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0078-0028 ծածկագրով 0.012088 հա բնակավայրերի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 18000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0036-0001 ծածկագրով 0.0116 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 17000 /տասնյոթ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0215-0008 ծածկագրով 0.095 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 420000 /չորս հարյուր քսան  հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0044-0002 ծածկագրով 0.26183 հա, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 262000 / երկու հարյուր վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0051-0017 ծածկագրով 0.69128 հա, բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 692000 /վեց հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 7: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0051-0016 ծածկագրով 0.07145 հա, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 72000 /յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 8: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-107-0035-0003 ծածկագրով 0.177557 հա բնակավայրերի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտներ հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 598000 /հինգ հարյուր իննսունութ հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասեր 1 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-019-0101-0025 ծածկագրով 4.415281 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner