Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 71-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով,հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկազ Ներկարարյանին պատկանող հողամասը համընկնում է դպրոց տանող ճանապարհի հետ և Հայակզ Ներկարարյանի դիմումը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի վարչական տարածքում գտնվող, Հայկազ Սամսոնի Ներկարարյանին պատկանող 06-041-0022-0049 կադաստրային ծածկագրով 0.03129 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման և 06-041-0022-0050 կադաստրային ծածկագրով 0.00156 հա բնակելի կառուցապատման հողամասերի փոխանակությանը համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0022-0057 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.03285 հա հողամասի հետ:
2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 14 հոկտեմբերի 2022 թվականի N 124-Ա որոշման 1-ին կետը։
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայկազ Սամսոնի Ներկարարյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր: