Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով սեփականատեր Վալերիկ Նիկալայի Աբրահամյանի դիմումը, «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի բաժանման և միավորման հատակագծերը. որոշում եմ
1. Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-102-0024-0062 կադաստրային ծածկագրով 0,17884 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,14977 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 0,02907 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ համաձայն «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված տարանջատման հատակագծի:
ա) 06-102-0024-0062 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,14977 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հասցեն թողնել հանաձայն 03122024-06-0057 գրանցված իրավունքի։
2. Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-102-0024-0061 կադաստրային ծածկագրով 0,02722 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և սուն որոշման 1-ին կետով նշված տարանջատումից առաջացող 0,02907 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը միավորել և համարել մեկ գույքային միավոր:
ա) 06-102-0024-0062 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,02907 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 06-102-0024-0061 կադաստրային ծածկագրով 0,02722 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի միավորումից առաջացող գույքի հասցեն թողնել հանաձայն 03122024-06-0058 գրանված իրավունքի։