Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի դ. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վահագն Աղաջանյանի 2025 թվականի մարտի 26-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Վահագն Աղաջանյանի /ՀՎՀՀ 66893288/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի Վահագնի-Ալավերդի խճուղի 11 սպասարկման օբյեկտ հասցեում (150 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 2-րդ եռամսյակի (01.04.2025թ-30.06.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: