Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 14 մարտի 1997 թվականի N 51 որոշմամբ, որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Բազում գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-023-0234-0003 կադաստրային ծածկագրով հողամասի և հողամասի վրա առկա անավարտ բնակելի տան հատակագծերը համաձայն սույն որոշման հավելված հանդիսացող հատակագծերի:
2․ Ճանաչել Փամբակ համայնքի սեձականության իրավունքը 06-023-0234-0003 կադաստրային ծածկագրով հողամասի և հողամասի վրա առկա անավարտ բնակելի տան (համաձայն 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման պետական բնակելի ֆոնդ) նկատմամբ։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում: