Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 147-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետով և 2-րդ կետի ա. ենթակետով հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Վարդանի Պողոսյանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Վարդանի Պողոսյանի /ՀՎՀՀ 66945414/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի 5 փ, 3/1 տուն հասցեում (24 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2023 թվականի IV երամսյակի՝ (01.10.2023թ-31.12.2023թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: