Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի ,,դ,, կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոզա Փարեմուզյանի 29․08․2023թ-ի գրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: