|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2023 թվականի N 54-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄՇՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2 կետով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին. որոշում է 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվեղ 06-070-0350-0135 կադաստրային ծածկագրով 10.00803 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ միսկանթուս (բազմամյա խոտ) աճեցնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: |
Կողմ -13 ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(633.45 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|