Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 101-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2023 թվականի N 101-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՄՇՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրնեքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 14․01․2010թ-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․

1․ Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերն անհատույց մշտական օգտագործման իրավունքով «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԵՄ» բնապահպանական հասարակական կազմակերպություն ՀԿ-ին տրամադրելուն․ 

1) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող 06-059-0363-0001 կադաստրային ծածկագրից 81,75669 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։

2) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, 06-059-0363-0001 կադաստրային ծածկագրից 14,71482 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայր։

3) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, 06-059-0363-0001 կադստրային ծածկագրից 147,71406 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայր։

4) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող, 06-059-0114-0001 կադստրային ծածկագրից 195,82586 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին` «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԵՄ» բնապահպանական հասարակական կազմակերպություն ՀԿ-ի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:


Կողմ -15

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.19 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner