Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողամասեր․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0039-0010 ծածկագրով 0,05341 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ։
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի 06-107-0012-0010 ծածկագրով 0.10204 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0040-0019 ծածկագրով 0,05794 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 50000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 06-103-0039-0031 ծածկագրով 0,04396 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 65 000 /վաթսուն հինգ հազար/ ՀՀ դրամ։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 06-102-0001-0039 ծածկագրով 0,00176 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 4 000 /չորս հազար/ ՀՀ դրամ։
6) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 06-019-0075-0003 ծածկագրով 0,075286 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 390 000 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում են հողամասեր․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0336-0048 ծածկագրով 0,70129 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0336-0049 ծածկագրով 0,75582 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ։
3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի 06-041-0103-0016 ծածկագրով 0.13432 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։
4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0302-0015 ծածկագրով 0,44741 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0289-0026 ծածկագրով 0,02138 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։
Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: