Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 25 Փետրվար 2025 թվականի թիվ 2 արձանագրությունը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքում «25» Փետրվար 2025 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող Գրիգոր Սուրենի Աբազյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 1. 06-041-0201-0088 ծածկագրով 0,61234 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 10500 ՀՀ դրամով։
2. Գրիգոր Սուրենի Աբազյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Գրիգոր Սուրենի Աբազյանի միջոցների հաշվին: