Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 10

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգով Փամբակ համայնքի.

1. Վահագնիի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում /2-րդ փուլ/.

2. Լեռնապատ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում, Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգում /2-րդ փուլ/.

3. Մարգահովիտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով.

4. Փամբակ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, Արջուտ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․

սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ վարչական կենտրոններում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Փամբակ համայնքի 1. Վահագնիի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում /2-րդ փուլ/.

2. Լեռնապատ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում, Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգում /2-րդ փուլ/.

3. Մարգահովիտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով.

4. Փամբակ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, Արջուտ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․

սուբվենցիոն ծրագրերի հայտերին և դրանց վերաբերյալ մինչև 2024 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացվել համապատասխան գյուղերի վարչական ղեկավարի նստավայր:

2024թ նոյեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, համապատասխան գյուղերի վարչական կենտրոններում տեղի կունենա հայտերի քննարկման հանրային բաց լսումներ:

Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
(41.82 Կբ) Փամբակ
(48.80 Կբ) Արջուտ
(43.39 Կբ) Մարգահովիտ
(39.67 Կբ) Անտառամուտ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner