Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Լիզա Վախտանգի Գևորգյան (ծնված` 24․07․1950թ.) դիմումը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 2025VSQSQL (24.03.2025թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 898, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղում գտնվող 06-070-0048-0023 կադաստրային ծածկագրով 0,28391 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շենք շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
ա.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լիզա Վախտանգի Գևորգյան (ծնված` 24․07․1950թ.) սեփականության իրավունքը 06-070-0048-0023 կադաստրային ծածկագրով 0,28391 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա մինչև 2001թ-ը կառուցված՝ 35,1 ք/մ մակերեսով շենք շինությունների նկատմամբ։
2․Հողամասի վրա առկա է 2001թ-ից ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 60,4 ք/մ մակերեսով շինություններ, որոնց օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով։
3․ Սույն որոշման 1-ին կետով նված անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 1-ին փողոց, 148 բնակելի տուն փոստային հասցե։
4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: