Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0734-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2025 թվականի N 0734-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավրվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում եմ․

Սույն թվականի հուլիսի 10-ին ժամը 14:00-ին հրավիրել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու նստվայրում` հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հուլիսի 10-ի թիվ 07 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։

2. «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Լոռու մարզի Դեբետ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից համաֆինանսավորում կատարելուն համաձայնություն տալու մասին։

3. Փամբակ համայնքի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, մասնավորապես՝ զոհված զինծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած, հաշմանդամություն ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց ընտանիքների, այդ թվում այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սոցիալապես անապահով դարձած ընտանիքներին 2025 թվականի II եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։

4. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի բյուջեի կատարման 2025թ-ի II եռամսյակի կատարած ֆինանսական հաշվետվության մասին։

5. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։

7. Դիրան Ազատի Լոկմագյոզյանին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սերվիտուտի իրավունք տրամադրելուն համաձայնություն տալու մասին։

8. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Գայանե Լավրենտիի Մկրտումյանին օտարելու մասին:

9. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Ալվարդ Ռուբենի Մարգարյանին օտարելու մասին:

10. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Վրեժ Յուրիկի Ավագյանին օտարելու մասին:

11. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Նարինե Շալիկոյի Փահլևանյանին օտարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner