Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել 2024 թվականի համար Հայաստան Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |