Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 8-րդ մասի 72-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի 31․05․2023թ-ի թիվ 05 որոշումը և Ռոզա Գրիգորի Փարեմուզյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Ռոզա Գրիգորի Փարեմուզյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում: Նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:
2. Ռոզա Գրիգորի Փարեմուզյանի աշխատավարձի դրույքաչափը սահմանել 135000 /մեկ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ հետագայում՝ համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակի:
3. Ռոզա Փարեմուզյանին՝ անցնել ծառայողական պարտականությունների կատարմանը ս. թ. հունիսի 01-ից: