Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, հաշվի առնելով Ավետիս Վալտերի Միդոյանի լիազորված անձ Էդուարդ Համլետի Բաղդասարյանի (ծնվ. 23․06․1996թ.) դիմումը, <<ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Գուգարքի շրջանի գործկոմի 03.04.1988թ. թիվ 4 որոշումից քաղվածքը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 226, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ.որոշումեմ
1.Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 14/1 հողամաս հասցեում գտնվող 06-107-0103-0013 ծածկագրով 0,04735 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. 06-107-0103-0013 ծածկագրով 0,04735 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ավետիս Վալտերի Միդոյանի (ծնվ․ 04․10․1973թ.) սեփականության իրավունքը:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: