Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Սերոբ Զուլալյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Սերոբ Զուլալյանին վարձակալության իրավունքով պատկանող, Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0252-0004 կադաստրային ծածկագրով 0,7006 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 1-ին կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով նրան օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1045000 (մեկ միլիոն քառասունհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |