Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետի, հիմք ընդունելով «ՄԵՐՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սարուխանյանի 2025 թվականի հուլիսի 08-ի հայտը՝ որոշում եմ
1․ «ՄԵՐՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սարուխանյանի /ՀՎՀՀ 06963379/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 4 փողոց, տ. 9 հասցեում (47 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն 2025 թվականի I, II, III և IV եռամսյակների (01.01.2025թ-31.12.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: