Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 02.02.2022թ-ի թիվ 08-Լ որոշմամբ հաստատված Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգի 13-րդ գլխի, հիմք ընդունելով Բազում գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում գյուղում բազմաթիվ բարեգործական ծրագրեր կատարելու, համայնքի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար Կամո Միշայի Եղիազարյանին շնորհել «Փամբակ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում: |