Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2 կետով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորագետ գյուղի վարչական տարածքում գտնվեղ 06-065-0001-0047 կադաստրային ծածկագրով 0.04 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը՝ հեռուստակայանի տեղադրման (կառուցման) նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: |