Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 71-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով,հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկազ Ներկարարյանին պատկանող հողամասը համընկնում է դպրոց տանող ճանապարհի հետ և Հայակզ Ներկարարյանի դիմումը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի վարչական տարածքում գտնվող, Հայկազ Սամսոնի Ներկարարյանին պատկանող 06-041-0022-0049 կադաստրային ծածկագրով 0.03129 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման և 06-041-0022-0050 կադաստրային ծածկագրով 0.00156 հա բնակելի կառուցապատման հողամասերի փոխանակությանը համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0022-0057 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.03285 հա հողամասի հետ:

 

2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 14 հոկտեմբերի 2022 թվականի N 124-Ա որոշման 1-ին կետը։

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայկազ Սամսոնի Ներկարարյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner