Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ ,64-րդ, 97-րդ հոդվածներով, , «Գույքի նկատմամբ նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածքով, քանի որ 2018 թվականին ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 20249ANJL2 (25.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը և հաշվի առնելով Դանիել Աշոտի Գևորգյանի (ծնված 23․06․1996թ) դիմումը. որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի Փամբակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 06-107-0204-0001,0002 ծածկագրով 0,09996 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանանակության:
2. 06-103-0072-0013 անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 6-րդ փողոց, 55 պարիսպ փոստային հասցե:
3. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության իրավունքը, Դանիել Աշոտի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 6-րդ փողոց, 55 պարիսպ հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,09996 հա հողամասի և հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 0.92 քմ մակերեսով պարիսպների նկատմամբ, համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
4. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Դանիել Աշոտի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք գյուղ գյուղ Փամբակ, 6-րդ փողոց, 55 պարիսպ հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 0,92 քմ մակերեսով պարիսպները:
5․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 20 մայիսի 2025 թվականի N 0575-Ա որոշումը։
6. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար։