Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Բազում գյուղի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի զեկուցագիրը՝ հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու և դպրոց կառուցելու վերրաբերյալ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1․ Լոռու մարզ Փամբակ համայնքի Բազում բնակավայրում կրթահամալիր /միջնակարգ դպրոց/ կառուցելու նպատակով, բազում բնակավայրի 06-023-0047-0011 կադաստրային ծածկագրով 0,269323 հա, 06-023-0047-0012 կադաստրային ծածկագրով 0,121941 հա և 06-023-0047-0013 կադաստրային ծածկագրով 0,145603 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը, քանի որ դրանց  նկատմամբ քաղաքացիները կամ իրավաբանական անձիք չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր։

2․ Սույն որոշման առաջին կետով նշված հողամասերը միավորել և ճանաչել որպես մեկ գույքային միավոր։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել հողամասերի նվիրատվության պայմանագրեր Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner