Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Տարոն Սամվելի Գևորգյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Տարոն Սամվելի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0357-0044 կադաստրային ծածկագրով 0,8551 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարքը ձկնաբուծական արհեստական լճակներ կառուցելու և սպասարկման նպատակով փոխադրել ջրային օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ջրային օբյեկտների հողերի գործառնական նշանակության հողամասը։
2. Տարոն Սամվելի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0359-0001 կադաստրային ծածկագրով 0,4022 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարքը թռչնաբուծարան կառուցելու և սպասարկման նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
3․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: