Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, քանի որ 2010 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգչի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Հասմիկ Արարատի Շոլինյանի (ծնված՝ 27․03․1990թ.) դիմումը, հիմք ընդունելով «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման համաձայնությունը և 20249WRYZP(06.11.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1.Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Ձորագետ, 1-ին փողոց, 20/1 բնակելի տուն հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-065-0018-0005 ծածկագրով 0,00329 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված բնակելի տան չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2․ Ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Ձորագետ, 1-ին փողոց, 20/1 բնակելի տուն հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-065-0018-0005 ծածկագրով 0,00329 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և Հասմիկ Արարատի Շոլինյանի (ծնված՝ 27․03․1990թ.) կողմից հողամասի վրա 2010 թ-ին ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 29,3 ք/մ մակերեսով բնակելի տան նկատմամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
3.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի սեփականություն ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Հասմիկ Արարատի Շոլինյանի կողմից 06-065-0018-0005 ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 29,3 ք/մ մակերեսով բնակելի տունը:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար: