Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0591-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 0591-Ա

ՎԱՆՈ ՖՐՈՒՆԶԻԿԻ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի  5-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ ,64-րդ, 97-րդ հոդվածներով, , «Գույքի նկատմամբ նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, քանի որ 1996 թվականին ինքնակամ կառուցված ծածկի  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 2024ZLQQDN (29.10.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը և  հաշվի առնելով Վանո Ֆրունզիկի Քոչինյանի  (ծնված 11011965թ) դիմումը. որոշում եմ

        1.Հաստատել Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Վահագնի, 4 ծածկ  հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0135-0002 ծածկագրով 0,09409 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասիև հողամասի վրա կառուցված ծածկի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

           2. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության իրավունքը, Վանո Ֆրունզիկի Քոչինյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող  Փամբակ համայնք, գյուղ Վահագնի, 4 ծածկ  հասցեում գտնվող 06-103-0135-0002 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործմանևայլարտադրականնպատակայիննշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության  0,09409հա հողամասի և հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 90.2  քմ մակերեսով ծածկի  նկատմամբ,  համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

           3. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Վանո Ֆրունզիկի Քոչինյանի  կողմից համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք , գյուղ Վահագնի, 4 ծածկհասցեում գտնվող  06-103-0135-0002 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության  0,09409հա  հողամասի վրա ինքնակամ կառուցված 90.2  քմ մակերեսով ծածկը:

          4. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner