Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի օգոստոսի 07-ի թիվ 07 արտահերթ նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի օգոստոսի 07-ի թիվ 07 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
3․ Ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով սեփականության իրավունքով Արտյոմ Ռուդիկի Սաքանյանին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
4․Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով Սերոբ Զուլալյանին օտարելու մասին։
5․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով Արթուր Բեկչյանին օտարելու մասին։
6․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Էդիկ Արշալույսի Մկրտչյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։
7․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի եվ մրցույթի պայմանները հաստատելու մասին։
8․Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու մասին։