Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի 25․08․2023թ-ի թիվ 832-Ա որոշումը՝ 2023թ-ի օգոստոսի 31-ին Փամբակ համայնքի Բազում գյուղի 160-ամյակին նվիրված հանրային միջոցառում կազմակերպելու մասին, Բազում գյուղի մի շարք բնակիչների դիմումները և վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի զեկուցագիրը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ Օգոստոսի 31-ը սահմանել Փամբակ համայնքի Բազում գյուղի օր։ |