Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. ՀՀ Լոռու մարզ Փամբակ համայնք Ձորագյուղ գյուղի 8-րդ փողոց 4/1 մանկապարտեզ հասցեում գտնվող 06-066-0012-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: