Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Էդիկ Արշալույսի Մկրտչյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Էդիկ Արշալույսի Մկրտչյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0238-0012 կադաստրային ծածկագրով 0․064 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով նրան օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 72200 (յոթանասուներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: