Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի հունիսի 20-ի թիվ 05 հերթական նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի հունիսի 20-ի թիվ 05 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2025-2027թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3. Փամբակ համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին:
4. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Լոռումարզի Փամբակհամայնքի «Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
9․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։