Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 15․04․2024թ. թիվ 25 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի ապրիլ 29-ի N N 01/111.6/03731-2024 գրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատալակային նշանակության 06-041-0202-0149 կադաստրային ծածկագրով 0,1143 հա և 06-041-0202-0145 կադաստրային ծածկագրով 0,004268 հա այլ հողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխություն պահին առկա կադաստրային արժեքի տարբերության համար հողամասի սեփականատեր Մկրտիչ Արայիկի Դարչինյանին պարտավորեցնել համայնքի բյուջե վճարել 378 650 (երեք հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու «12» մայիսի 2023 թվականի N 55-Ա որոշումը։
4. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: