Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 10.06.2010թ-ի N 804 որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Գևորգ Մքոյանի դիմումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց 9-1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-102-0250-0004 կադաստրային ծածկագրով 196.22 քմ անշարժ գույքից 103.83 քմ մակերեսով տարածքը տարանջատելուն, որից 4.45 քմ հարթակը՝ ընդհանուր օգտագործման հարթակից, և որպես բնակարան սեփականության իրավունքով Գևորգ Սարիբեկի Մքոյանին և Վարդուհի Հրանտի Աղաջանյանին անհատույց նվիրաբերելուն:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին Գևորգ Սարիբեկի Մքոյանի և Վարդուհի Հրանտի Աղաջանյանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 27 փետրվար 2023 թվականի N 21-Ա որոշումը։