Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիր համալիր (ԿՄՄՀ),, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
4. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 4-ի:
5. Հաստատել ՀՀա Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 5-ի:
6. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Եղեգնուտի Հեքիաթ մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 6-ի:
7. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մսուր-մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 7-ի:
8. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Դեբետի Արևիկ մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 8-ի:
9. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 9-ի:
10. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 10-ի:
11. ՈՒժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 14.10.2022թ-ի թիվ 123-Ա, 14.02.2023թ-ի թիվ 13-Ա, 12.06.2023թ-ի թիվ 66-Ա և 13.10.2023թ-ի թիվ 113-Ա որոշումները:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: