Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով․
Արտակ Օհանան - քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ
Էդմոն Բաղդասարյան - քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ
Անուշ Կոդոշյան - քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ
Սերյոժա Սարդարյան - ավագանու անդամ
Սևակ Խաչատրյան - ավագանու անդամ
2. Հանձնաժողովի աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ Արտակ Օհանյանին, արձանագրող՝ Էդմոն Բաղդասարյանին: