Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՄԱՑԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փամբակ համայնքում 2025թ-ին մասնակցային բյուջետավորման գործընթացում ներկայացված «Գորգագործության/կարպետագործության դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով» առաջարկ-նախագիծը հաղթահարել է քվեարկության նվազագույն շեմը, համայնքում բնակիչների մասնակցայնությունն ապահովելու նպատակով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Փամբակ համայնքի ղեկավարին կից կանանաց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի կողմից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շարունականությունն ապահովելու, ինչպես նաև Փամբակ համայնքում 2025թ-ին մասնակցային բյուջետավորման գործընթացում ներկայացված «Գորգագործության / կարպետագործության դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով» առաջարկ-նախագիծը կյանքի կոչելու նպատակով /քանի որ առաջարկի համար քվեարկել է 138 բնակիչ և այն հաղթահարել է քվեարկության համար սահմանված նվազագուն շեմը/ համայնքի բյուջեից տրամադրել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԱՑԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner